Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

16 մեջբերում՝ Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից

Կարևոր չէ, թե ով ես դու այսօր… քանի որ այս համամարդկային բեսթսելերի հետ կսովորես՝ ինչպես փոխել կյանքդ՝ կիրառելով այն գաղտնիքները, որոնք կգտնես հնագույն գալարներում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանք, տուն, կյանքի իմաստը, ու հայտնվել խորը հուսահատության մեջ:

Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ: Ես պայքարելու եմ, մինչև հաջողության հասնեմ»:

​Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Ձեզ ենք ներկայացնում 16 մեջբերում՝ Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից:

 

Աղքատությունը կարող է լինել առավելություն և նույնիսկ ապրելակերպ անապատում վանականների համար, քանի որ նրանք միայն իրենք իրենց կարիքները պետք է հոգան և միայն իրենց Աստծուն պետք է հաճոյանան, մինչդեռ ինձ համար աղքատությունը կարողության սակավության և ձգտումների բացակայության նշան է:

***

Սերը, այլ ոչ ազնիվ գաղափարներն են ուղտապանին դարձրել  հզոր զինվոր, որ պատրաստ է պայքարել ամբողջ աշխարհի դեմ:

***

Ինձ հաճախ են քննադատել իմ որդեգրած տղային ուղտապանի կյանքին դատապարտելու համար, սակայն ես միշտ կարծել եմ, որ եթե քո մեջ կայծ կա, ապա այն ի վերջո կբոցավառվի:

***

Հաջողության հասնելու դեպքում պարգևները շատ մեծ են, սակայն պարգևները մեծ են, քանի որ շատ քչերն են հաջողության հասնում: Շատերը հանձնվում են հուսահատությանը և անհաջողության մատնվում՝ առանց գիտակցելու, որ արդեն իսկ ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները մեծ հարստության հասնելու համար: Շատ-շատերը վախով և կասկածով են դեմ դուրս գալիս ամեն դժվարությանն իրենց ճանապարհին և այդ խոչընդոտներն իրենց թշնամին են համարում, մինչդեռ իրականում դրանք ընկերներ և օգնականներ են:

 

***

Խոչընդոտներն անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, որովհետև վաճառքի մեջ, ինչպես բոլոր կարևոր մասնագիտություններում, հաղթանակը գալիս է միայն բազմաթիվ ճակատամարտերից և անթիվ պարտություններից հետո: Սակայն ամեն ճակատամարտ, ամեն պարտություն բարելավում է հմտությունները և դարձնում ավելի ուժեղ, ավելի քաջ և դիմացկուն, ավելի կարող և վստահ:

 

***

Ամեն խոչընդոտ զինակից ընկեր է, որ ստիպում է քեզ ավելի լավը դառնալ… կամ հանձնվել և թևաթափ լինել:

 

***

Երբեք չամաչես փորձելու և ձախողվելու համար, որովհետև նա, ով երբեք անհաջողության չի մատնվել, երբեք չի փորձել:

***

Անհաջողությունները երբեք քեզ չեն հաղթի, եթե հաջողության հասնելու քո վճռականությունը բավական ուժեղ է:

 

***

Անհաջողությունը մարդու անկարողությունն է կյանքում հասնելու իր նպատակներին, ինչ էլ որ այդ նպատակները լինեն:

Իրականում միակ տարբերությունը, որ կա նրանց միջև, ովքեր անհաջողության են մատնվել, և նրանց, ովքեր հաջողության են հասել, նրանց սովորություններն են: Լավ սովորություններն ամեն տեսակի հաջողությունների բանալին են: Վատ սովորությունները բացված դուռ են դեպի անհաջողությունները:

 

***

Ես կդիմանամ այնքան, մինչև հաջողության հասնեմ:

Արևելքում մարտահրապարակի համար ցլերի դիմացկությունը փորձելու որոշակի մեթոդ կա: Յուրաքանչյուրին բերում են մարտասպարեզ և թույլ տալիս, որ նրանք հարձակվեն հեծյալ ցլամարտիկի վրա, որը խոցում է նրանց նիզակով: Յուրաքանչյուր ցլի խիզախություն խնամքով գնահատվում է՝ կախված նրանից, թե քանի անգամ է նա պատրաստակամություն ցույց տալիս գրոհելու՝ չնայած խայթող շեղբին: Այսուհետև ես կընդունեմ, որ ամեն օր կյանքն ինձ ճիշտ նույն կերպ փորձություններ է ուղարկում: Եթե դիմակայեմ, եթե շարունակեմ գրոհել, ապա հաջողության կհասնեմ:

 

 

***

Ես կլինեմ այն անձրևի կաթիլը, որ սարեր է գետնին հավասարեցնում, այն մրջյունը, որ վագրի մարմինն է լափում, այն աստղը, որ երկիրն է լուսավորում, այն ստրուկը, որ բուրգ է կառուցում: Ես կկառուցեմ իմ ամրոցը՝ շարելով աղյուսները մեկը մյուսի հետևից, քանի որ գիտեմ, որ փոքր, սակայն շարունակական ջանքերը մի մեծ նախաձեռնություն են դառնում:

 

***

Ես թույլ չեմ տա, որ երեկվա հաջողությունն ինձ խաղաղեցնի և այսօրվա ինքնագոհության պատճառ դառնա, քանի որ սա ձախողվելու հիմքերից մեկն է:

***

Քանի դեռ շնչում եմ, կդիմակայեմ, քանի որ հիմա արդեն գիտեմ հաջողության գերսկզբունքներից մեկը. եթե դիմակայեմ բավականաչափ երկար ժամանակ, ապա կհաղթեմ:

Ես կդիմակայեմ:

Ես կհաղթեմ:

 

***

Ես նման եմ հացահատիկի, սակայն մեկ տարբերությամբ: Հացահատիկը չի կարող ընտրել արդյոք իրեն խոզերի՞ն պիտի տան որպես կեր, աղա՞ն, որ հաց պատրաստեն, թե՞ տնկեն, որ բազմանա: Ես ունեմ ընտրություն և թույլ չեմ տա, որ իմ կյանքը դառնա խոզին կերակուր և ոչ էլ որ այն աղան՝ անհաջողությունների քարերի տակ, և հուսահատությունն ազատություն ստանա ու ոչնչացնի ամեն ինչ, միայն որովհետև ուրիշներն են այդպես կամենում:

 

***

Երազանքներն արժեք չունեն, ծրագրերը փոշի են, նպատակները՝ անհնարին: Ոչինչ արժեք չունի, եթե այդ ամենին չեն հետևում համապատասխան գործողություններ:

***

Բոլոր մեծ կարողության տեր մարդիկ լռեցնում են իրենց խղճի ձայնը՝ աղքատներին նվերներ կամ ոսկի բաժանելով: Այս նվիրատվությունները նույնքան անհրաժեշտ են իրենց, որքան դրանք անհրաժեշտ են սովածներին, և նրանք ամեն ինչ անում են, որ ամբողջ աշխարհն իմանա իրենց մեծ առատաձեռնության մասին, ինչը նրանց համար իրականում մի քանի մանրադրամի խնդիր է:

 

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից

​«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:
Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից:

1.- Իսկ ես վախենում եմ:
— Ինչի՞ց:
-Վախենում եմ սիրեմ մեկին, բա որ կոտրի՞ ներսս։
— Բա որ դու կոտրե՞ս ինչ-որ մեկի ներսը…
— Չէ՛, մե՛կ է, վախենում եմ։
— Ուղղակի վախենում ես սերդ նվիրել, ոչ թե սիրել. սերն ու վախն անհամատեղելի են։

2. — Իսկ աչքե՞րը: Աչքերը մոռանալ լինո՞ւմ է:
— Լինում է, եթե…
— Եթեներ չկան, ես սիրում եմ աչքերդ…
— Աչքերս, բայց ո՛չ ինձ:

— Իսկ ի՞նչ եմ անում աչքերդ առանց քեզ…

3. Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…

4. Եթե մարդուն ամեն օր հիշում ես, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն։
— Ապագա…

5. Հրաժեշտներ կան, որ լուռ են, հրաժեշտներ էլ կան՝ գրկախառնումով: Երկու դեպքում էլ գրկում ես հիշողություններդ: Հրաժեշտ կա ակամայից է ստացվում, հրաժեշտ էլ կա՝ անՀրաժեշտ է: Երբեմն էլ այնպես արագ ու անսպասելի են լինում հեռացումները, որ չես հասցնում անգամ հրաժեշտ տալ:

6. Երանի գնալդ գալուդ նման հեշտ լիներ, որ չկարոտեի…

7. Սերը սառնարանում դրված կարագի պես բան է: Պետք է հանել, թողնել մի քիչ հետ գա, հետո քսել հացին ու ուտել, վայելել: Աստիճանաբար, ընթացքում, պիտի զգաս համն ու օգտակարությունը:

8. Որքան էլ չուզենաս, որքան էլ ընդդիմանաս, կյանքում պահեր են գալիս, որ հեղաշրջում են քեզ, ներսդ տակնուվրա անում։ Մինչ այդ իմացածդ, ընդունածդ ճշմարտությունները, սկզբունքները վայրկյանների ընթացքում բախվում են իրականությանն ու փշուր-փշուր լինում։ Ու միշտ դրանում «օգնում» են մարդիկ։

9. …մեզ միշտ կյանքում թվում է, թե երջանիկ ենք, բայց պարզվում է` դատարկ բաների վրա ենք կառուցել մեր երջանկությունը: Թվում է` դժբախտ ենք, բայց երջանիկ լինելու համար բավականին շատ բան ունենք: Գրողը տանի այդ թվացյալ իրականությանը:

10. Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար:

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

15 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» գրքից

«Արտագաղթած կարոտ»-ը ժամանակակից պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի էսսեների և պատմվածքների ժողովածուն է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…
Ձեզ ենք ներկայացնում 15 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» գրքից:

1. Վերքերս այրվում են սառնությունիցդ…Երանի կարոտներս էլ կարողանային սառել ու փշուր-փշուր լինել այնպես, ինչպես որ քո սառած սիրտը, միգուցե, երբ կրկին գարուն գա, կարոտիս ու սրտիդ հալոցքները կրկին միանան ու հոսեն դեպի օվկիանոս:
Չնայած…օվկիանոսն էլ է լինում սառուցյալ…

2. Լինում է այնպես, որ հրաժեշտները լինում են բարի, իսկ բարևները՝ անհրաժեշտ։ Լինում է սակայն, որ ոչ բարև կամ հրաժեշտ այլևս չի լինում, այլ մի անձյուն ձմեռ, խավար գիշեր ու …

3. Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են…
Երբեմն ուզում եմ հոգուցս առաջ ընկնել ու թռչել տեղիցս, վազել դեպի…
Բայց ո՞ւր…
Դեպի քեզ… ու կարևոր չի թե որտեղ ես դու, քանի կիլոմետր ես հեռու ինձանից…

4. Պատահում է, որ հեռանալով հետ ես ուղարկում մարդուն, սակայն նա մնում է հենց մեջտեղում, կես ճանապարհին` քեզանով լցված բայց քեզանից զուրկ…

5. Կարոտներն էլ են մեր երկրից արտագաղթողների պես: Երկար չեն կարողանում մնալ հեռվում: Երբ ցրտերն ընկնում են, նորից վերադառնում են ու սկսում մի տեսակ ջերմացնել…

6. Դու հեռացար, չիմանալով, որ աշնանը մեռնող սերն ամենացավոտն է, որ աշնան հեռացումներն անվերադարձ են, իսկ հետքերը՝ լվացվում են հենց նույն անձրևով, սակայն արդեն ուրիշ ու նոր կաթիլներով…

7. Երբեմն մարդուն պետք է թողնես, որ հեռանա, որովհետև պատահում է, հրաժեշտն ու հեռացումն ավելի գեղեցիկ է լինում, քան ներկայությունը:
Կարոտել եմ հրաժեշտներով լեցուն ներկայությանդ:

8. Ամենագեղեցիկ հանդիպումները, դեռևս չկայացած հանդիպումներն են:

9. Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչվում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ…

10. Բառեր կան, որ չեն ասվում, բայց թնդում են օդում, պայթում կայծակի պես ու պայթեցնում սիրտդ: Ատամներդ սեղմում ես, մտքերդ ձգում ես, որ ոչինչ ի պատասխան չասես: Ուղղակի շրջվես ու հեռանաս:

11. Միշտ էլ դժվար է խոստովանել, որ կյանքիդ ամենաանմտածված, ամենահիմար քայլն ես արել: Բայց դե ինքդ քեզանից նեղանալն ավելի դժվար ու անցանկալի է քան դիմացինից դա լսելն ու վիրավորվելը: Միևնույն է, չես ընդունում և համաձայնվում:

12. Մինչև չառերեսվես հիշողություններիդ ու հնացած, բայց դեռ մտքումդ թափառող զգացողություններիդ հետ, չես կարող ոչնչացնել ու նոր զգացողությունների համար տեղ ազատել:

13. Մեզ միշտ ինչ-որ բան պակասում է… ինչ-որ մի բան՝ կապում, մի ինչ-որ բան հետ է պահում:Միշտ ինչ-որ բանից զրկվում ենք կամ էլ դատարկվում:

14. Հաճախ սիրում ենք հոգին, երբեմն էլ ամբողջ հոգով, ու միշտ, անվերջ կոտրում սրտեր. մեկ նրանց տիրելու համար, մեկ էլ տիրացած սրտից դուրս պրծնելու համար:

15. Երբեմն երկար ու նուրբ մատներին ենք խաբվում, բայց այդ նրբության միջոցով ցուրտն ավելի արագ է վազում, հաճախ էլ ուժեղ ձեռքեր ենք փնտրում, որ բարևենք, բայց սեղմումից կոտրում ենք մեր իսկ ձեռքը:

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

15 մեջբերում Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքից

Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը՝ պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի:

Ձեզ ենք ներկայացնում 15 մեջբերում Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքից:

 

1. Տարօրինակ է, չէ՞, հենց նեղն ես ընկնում, նոր ես սկսում հասկանալ դիմացինիդ: Հենց քեզ լավ ես զգում, մտքովդ չի էլ անցնում, չէ՞:

2. «Գիտե՞ս ինչ, զինվոր, երբեք չես գիտակցում՝ ինչ է կատարվում, մինչև սեփական մաշկիդ վրա չես զգում: Իսկ երբ գիտակցում ես, արդեն շատ ուշ է լինում»:

3. Ամեն մեկս էլ, երևի, մեկի համար լավ մարդ ենք, մեկ ուրիշի համար՝ ընդհակառակը:

4. -Պարտադի՞ր է, որ միշտ ինչ-որ բան ճիշտ լինի:
-Երևի ո՛չ: Ինչո՞ւ:
-Չգիտեմ: Բայց երևի պատերազմներն ավելի քիչ կլինեին, եթե ամեն մեկը մյուսին չուզեր անպայման ապացուցել սեփական ճիշտը:

5. Երբ սիրում ես, բազմաթիվ նոր վախեր են ի հայտ գալիս, որոնց մասին նախկինում գաղափար չունեիր:

6. Հեշտ է դատապարտելն ու խիզախ լինելը, երբ ոչինչ չունես: Բայց երբ ինչ-որ բան ունես, աշխարհը փոխվում է: Ամեն ինչ ավելի թեթև, միևնույն ժամանակ՝ ավելի ծանր, երբեմն էլ գրեթե անհնարին է դառնում: Դրա համար էլ է քաջություն պետք, բայց մի տեսակ ուրիշ և բոլորովին այլ անուններով, քաջություն, որ հենց այդ պահին է ծնվում:

7. -Ես շատ եմ մտածել Ձեր մասին, Գրեբեր: Եվ հաճախ խորհել վերջերս Ձեր ասածի մասին: Դա պատասխան չունի… բացի մեկից: Պետք է հավատալ: Հավատ: Ուրիշ ի՞նչ է մնում մեզ:
-Ինչի՞ն հավատալ:
-Աստծուն: Եվ մարդու միջի բարությանը:
-Մի՞թե երբևէ կասկածի տակ չեք առել դա,-հարցրեց Գրեբերը:
-Ինչպե՞ս չէ,-պատասխանեց ծերունին,-հաճախ: Այլապես ինչպե՞ս պիտի հավատայի:

8. Մարդու բնությունն է այդպիսին: Մի վտանգից դեռ չպրծած՝ մյուսի գիրկն է նետվում:

9. …Որքա՞ն ժամանակ է՝ ամուսնացած ես:
-Հինգ օր:
Հերթապահը հանկարծ քմծիծաղ տվեց:
-Ինչո՞ւ չէիր հենց սկզբից ասում: Դա ուրիշ բան:
Գրեբերը հետ գնաց: «Ես ուզում էի մի բան ունենալ, որից կկարողանայի կառչել,-մտածեց նա,-բայց չգիտեի, որ դա ունենալու դեպքում կրկնակի խոցելի կդառնամ»:

10. Տարօրինակ է, ինչքա՜ն հեշտ է բաժանվել մի բանից, որից, դեռ երեկ կարծում էիր, երբեք չես կարող բաժանվել:

11. Իսկ սպասումը միշտ էլ ավելի լավ է, քան ոչնչի չսպասելը:

12. Աշխարհն իր տեղում կանգնած չի մնում: Եթե անգամ մի պահ հույսդ կտրել ես սեփական երկրից, պետք է հավատաս աշխարհին: Արևի խավարումը հնարավոր է, բայց գիշերվա հարատևումը՝ երբեք: Ո՛չ այս մոլորակի վրա: Պետք չէ թուլանալ ու հուսահատվել:

13. Հրաշքը միշտ սպասում է հուսահատության կողքին:

14. Գիշերները մարդ այն է, ինչ իրականում պետք է լինի, ոչ թե այն, ինչ դարձել է:

15. Միակ ճշմարտությունը: Երբ ոչ մի պահանջ չես դնում, ամեն ինչ պարգև է դառնում:

Рубрика: Թևավոր խոսքեր

10 մեջբերում՝ Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գրքից

16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ գրքից:

★Երջանիկ ավարտները կամ այնքան էլ երջանիկ չեն, կամ էլ դեռ ավարտ չեն:

★Հասկանում եմ, որ ոչինչ հարատև չէ: Բայց ինչո՞ւ եմ բոլորին կարոտում:

★Ապրել՝ նշանակում է կարոտել:

★Սերը ողբերգություն կամ ձախողում չէ, այլ՝ պարգև:

★Կյանքը պատմություն է, որ պատմում են քո մասին, և ոչ թե այն, ինչ ինքդ ես պատմում:

★Շատ քիչ է պատահում, երբ գտնում ես մեկին, ով տեսնում է նույն աշխարհը, ինչ դու:

★Միգուցե դու այն ես, ինչ չես կարող չլինել:

★Ինչ-որ մեկին կորցնելուց հետո ես հասկանում, որ վաղ թե ուշ բոլորին կորցնելու ես:

★Դու իրական ես, ոչ որովհետև մարմին ունես, այլ որովհետև մտածում ես:

★Լինել խոցելի նշանակում է այնպես անել, որ մարդիկ քեզ օգտագործեն:

Рубрика: Թևավոր խոսքեր

Հեղինակավոր կարծիքներ՝ Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գրքի մասին

★«Այս վեպն ընթերցողի համար Գրինի ստեղծագործություններից ամենաբարդն է: Այն նաև ամենից ապշեցուցիչն է: … Այնքան զարմանալի, հուզիչ և իրական էր, որ ցնցեց ինձ: … Անպայման չէ Ազայի նման տառապել` նրա հետ նմանություններ գտնելու համար: Պետք է ընդամենը մարդ լինել», — «Նյու Յորք Թայմզ»:

 

★«Նուրբ պատմություն այն մասին, թե ինչ անել, երբ կարծես ամեն բան վերահսկողությունից դուրս է», — «Փիփլ»:

 

★«Գրինը գտնում է բառեր՝ աննկարագրելին նկարագրելու համար: … Հոգեկան առողջության խնդիրների դեմ պայքարող մարդիկ, նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները պետք է սա կարդան», — «Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ»:

 

★«Ազդեցիկ պատմություն դեռահասների (և մեծահասակների) համար՝ տագնապների, սիրո և ընկերության մասին», — «Լոս Անջելես Թայմզ»:

 

★«Այս գիրքը մի դաս է, որի կարիքն այժմ այդքան ունենք. այո, նորմալ չլինելը նորմալ է: … Ջոն Գրինը ստեղծել է մի վեպ, որը խիստ անկեղծ է, երբեմն՝ տանջալից, և միշտ՝ խորամիտ», — «Մեշըբըլ»:

 

★«Գրինը պարզապես ինչ-որ բանի մասին չի գրում, նա փորձում է էությունը գրել: … Պարույրի որ հատվածում էլ գտնվենք, Գրինի վեպը ուղևորությունը պակաս միայնակ է դարձնում՝ անկախ ուղղությունից», — «Գլոուբ Ընդ Մեյլ»:

 

★«Ուշադիր հայացք հոգեկան առողջության խնդիրներին և ուժասպառ անող օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումին, ինչը ստիպում է զգալ գլխավոր հերոսի մշտական պայքարը: … Գիրքն ուսումնասիրում է երջանիկ ավարտների սահմանումը, այն, թե արդյոք սերը ողբերգություն է կամ՝ ձախողում, և սովորեցնում է, որ «Պետք է գործես նրանով, ինչ ունես»», — «ՅուԷսԷյ Թըդեյ»:

 

★«Վշտալի և բացահայտող վեպ», — «Նյու Յորք Թայմզ»:

 

★«Նուրբ, խոհեմ և խոստումնալից», — «Ուոլ Սթրիթ Ջըրնըլ»:

 

★«Նոր ժամանակակից դասական», — «Գարդիըն»:

★«Գրինի մինչ օրս ստեղծած գործերից ամենաանկեղծն ու հավակնոտը», — «Բասըլ»:

 

★«Դեռահասի էքզիստենցիալ ճիչ», — «Ոքս»:

 

★«Զվարճալի, խելացի և բնակեցված գրավիչ հերոսներով», — «Էնթըրթեյնմընթ Ուիքլի»:

 

★«Անհավատալիորեն ազդեցիկ պատմություն հոգեկան անառողջ վիճակից բխող տանջանքի, երիտասարդության դժվարությունների, մոտալուտ հասունության, լիարժեք չզգալու մասին», — «Շելֆ Ըուերնես»:

 

★ «Մեծապես գոհացնող ընթերցում: … Գրինի մինչ օրս ստեղծած աշխատանքներից ամենահասունը, որը բոլոր սպասվող գովեստներին արժանի է», — «Բուքլիսթ»:

 

★ «Մի ժամանակաշրջանում, երբ գրեթե յուրաքանչյուր շաբաթ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, խորը կարեկցանք առաջացնող այս վեպը, որը դևերի հետ ապրելու և սեփական ոչ կատարյալ անձը սիրել փորձելու մասին է, պատեհ է և կարևոր», — «Փաբլիշըրզ Ուիքլի»:

 

★ «Խորապես հնչեղ և ազդեցիկ վեպ, որը տխրեցնում, բայցև տեղեկացնում ու կրթում է ընթերցողին: Այս գիրքը պետք է ունենալ», — «Սկուլ Լայբրըրի Ջըրնըլ»:

Рубрика: Թևավոր խոսքեր

18 մեջբերում Շարլոթ Բրոնթեի «Ջեյն Էյր» գրքից

 

  1. Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
  2. Դու մրսում ես, որովհետև մենակ ես՝ ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը։
  3. Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
  4. Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար։
  5. Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն։
  6. Մի՞թե ավելի լավ է հարազատիդ հուսահատության մատնելը, քան մարդկային օրենքները տրորելը, եթե դա ոչ ոքի չի վնասի։
  7. Մեծ վիշտը, ինչ էլ ասեն, մեծ հանգստություն է։
  8. Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ էր բաժին ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»։
  9. Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա։
  10. Ավելի լավ է համբերությամբ տանել վիրավորանքը, որը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում…
  11. Դու պարտավոր ես տանել այն ամենը, ինչից որ չես կարող խուսափել։ Միայն թուլակամ և հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ նրանց վիճակված է ի վերուստ։
  12. Փակ մարդիկ հաճախ ավելի շատ պահանջ են զգում բացահայտ կերպով քննարկելու իրենց զգացմունքներն ու վշտերը, քան անզուսպ մարդիկ։
  13. Կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ։ Եվ կամ դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կամ մի որևէ հուսատու ալիք ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ։
  14. Եթե դուք սկսեք վախենալ մարդկանցից, նրանք Ձեզ չեն սիրի։
  15. Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն։
  16. Ձեր ապագա կյանքում հաճախ կզգաք, որ ակամայից դարձել եք ձեզ մոտիկ մարդկանց գաղտնիքների վստահելին։ Մարդիկ բնազդորեն կզգան, ինչպես և ես, որ դուք հակում չունեք պատմելու ձեր մասին, բայց որ պատրաստ եք լսելու ուրիշների պատմածները իրենց մասին։ Նրանք կզգան նաև, որ դուք լսում եք նրանց թեթևամտության մասին ոչ թե չարախինդ արհամարհանքով, այլ ինչ-որ բնածին համակրանքով, որը ոչ պակաս կարող է սփոփել ու խրախուսել, որովհետև վերին աստիճանի զուսպ ու համեստ եք։
  17. Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու։
  18. Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ։

 

Рубрика: Պարզապես գրառում

Հետաքրքիր փաստեր Քըրք Քըրքորյանի մասին

— Քըրք Քըրքորյանը գումար սկսել է վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով:

— 8-րդ դասարանում թողել է դպրոցը: Զբաղվել է բռնցքամարտով:

— 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում և շուրջ 2,5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ դոլարի աշխատավարձ: Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քըրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում:

— Քըրքորյանի առաջին խոշոր գնումը եղել է Cessna ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար ԱՄՆ դոլարով գնել է Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է 104 միլիոն դոլարով:

— 1965 թվականին Քըրքորյանը դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Քըրքորյանի «շնորհիվ» ԱՄՆ-ում բնակվող հայերը սկսել են գնել այս միության արժեթղթերը, ինչի արդյունքում արժեթղթերի գինը աճել է մի քանի անգամ՝ Քըրքորյանի համար ապահովելով զգալի եկամուտներ:

— Քըրքորյանի ամենահաջող գործարքը համարվում է Լաս Վեգասում 960 հազար ԱՄՆ դոլարով հողատարածքի գնումը: Այս հողատարածքի առանձին հատվածները տալով վարձով՝ Քըրքորյանը վեց տարում, մինչ հողատարածքի վաճառելը, աշխատել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

— Քըրքորյանի խոշոր բիզնես նախագծերից մեկը՝ MGM հյուրանոցը, համարվում է Լաս Վեգասում կառուցված հանգստի և ժամանցի առաջին մեգա-համալիրը:

— Քըրքորյանը ներդրումային հետաքրքրություններից շրջանակում հայտնվել է նաև հոլիվուդյան կինոարտադրությունը: Քըրքորյանը գնել է Metro Goldwyn Mayer կինոընկերության, ինչպես նաև United Artists-ի, Columbia Pictures-ի և 20th Century Fox-ի բաժնետոմսեր:

— 1980-ականներին Քըրքորյանը դարձել է ամերիկյան Chrysler ընկերության, հետագայում նաև General Motors ընկերության բաժնետեր:

— Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

***

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը թարգմանվում է հայերեն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին կներկայացվի «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ. վերջինս ձեռք է բերել գիրքը հայերեն թարգմանելու եւ հրատարակելու բացառիկ իրավունքը: Գրքի թարգմանիչն է Ալինա Միրզոյանը, աշխատանքներն այս պահին ընթանում են մեծ թափով:

Рубрика: Պարզապես գրառում

Շառլ Ազնավուրի «Հայր Գորիո»-ն

Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004 թվականի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է: Ազնավուրի Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել:

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով:  Լեգենդ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:«Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով:

«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

Рубрика: Թևավոր խոսքեր

15 մեջբերում Բալզակի «Հայր Գորիո» վեպից

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

 

  1. Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
  2. Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
  3. Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում: Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ:
  4. Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
  5. Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
  6. Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
  7. Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող:
  8. Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների:
  9. Կատարյալ մարդ չկա: Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է:
  10. Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է:
  11. Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները:
  12. Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե:
  13. Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր:
  14. Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին:
  15. Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։  Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։  Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։