Рубрика: Թևավոր խոսքեր

18 մեջբերում Շարլոթ Բրոնթեի «Ջեյն Էյր» գրքից

 

  1. Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
  2. Դու մրսում ես, որովհետև մենակ ես՝ ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը։
  3. Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
  4. Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար։
  5. Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն։
  6. Մի՞թե ավելի լավ է հարազատիդ հուսահատության մատնելը, քան մարդկային օրենքները տրորելը, եթե դա ոչ ոքի չի վնասի։
  7. Մեծ վիշտը, ինչ էլ ասեն, մեծ հանգստություն է։
  8. Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ էր բաժին ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»։
  9. Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա։
  10. Ավելի լավ է համբերությամբ տանել վիրավորանքը, որը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում…
  11. Դու պարտավոր ես տանել այն ամենը, ինչից որ չես կարող խուսափել։ Միայն թուլակամ և հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ նրանց վիճակված է ի վերուստ։
  12. Փակ մարդիկ հաճախ ավելի շատ պահանջ են զգում բացահայտ կերպով քննարկելու իրենց զգացմունքներն ու վշտերը, քան անզուսպ մարդիկ։
  13. Կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ։ Եվ կամ դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կամ մի որևէ հուսատու ալիք ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ։
  14. Եթե դուք սկսեք վախենալ մարդկանցից, նրանք Ձեզ չեն սիրի։
  15. Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն։
  16. Ձեր ապագա կյանքում հաճախ կզգաք, որ ակամայից դարձել եք ձեզ մոտիկ մարդկանց գաղտնիքների վստահելին։ Մարդիկ բնազդորեն կզգան, ինչպես և ես, որ դուք հակում չունեք պատմելու ձեր մասին, բայց որ պատրաստ եք լսելու ուրիշների պատմածները իրենց մասին։ Նրանք կզգան նաև, որ դուք լսում եք նրանց թեթևամտության մասին ոչ թե չարախինդ արհամարհանքով, այլ ինչ-որ բնածին համակրանքով, որը ոչ պակաս կարող է սփոփել ու խրախուսել, որովհետև վերին աստիճանի զուսպ ու համեստ եք։
  17. Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու։
  18. Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ։

 

Реклама
Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

10 մեջբերում Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքից

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքից:

 
  1. Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
  2. Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
  3. Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից ՝ երբեք։
  4. Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  5. Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
  6. Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
  7. Եթե միևնունն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
  8. Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
  9. Հաղթանակը ծնում է անհոգություն։
  10. Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։