Рубрика: Գրքերի աշխարհում, Գրքերի շնորհանդեսներ

Կյանքն ու գործը ղեկավարելու բեսթսելեր. «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» ներկայացվեց հայ ընթերցողին

Կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր. հայ ընթերցողին ներկայացվեց Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի​ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Վերջինս համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Ընթերցողը կսովորի երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ի դեպ, հրատարակչությունն արդեն իսկ հասցրել էր հայ ընթերցողի դատին հանձնել Սպենսեր Ջոնսոնի՝ կյանքում և բիզնեսում փոփոխություններ մտցնելու բոլոր ժամանակների բեսթսելեր «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը:

« «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Այն մեծ հաջողություն ունեցավ մեր երկրում: Այս դեպքում մենք որոշեցինք հայ ընթերցողին նաև ներկայացնել նույն հեղինակի երկրորդ գիրքը՝  «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»», որը նույնպես համաշխարհային բեսթսելեր է: Այն ներկայացնում է մենեջմենթի պարզ գործիքներ, որոնք օգնում են պարզ մեթոդներով կառավարել թե՛ ինքդ քեզ, թե՛ քո աշխատակիցներին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ այս գիրքը կարդալուց հետո կարող են իրենց կյանքում և բիզնեսում նաև ներդրումներ կատարել: Իր խոսքում Շավարշ Կարապետյանը հատուկ շեշտեց, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները: Շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի  «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանն էլ փաստեց, որ առաջին հայացքից պարզ պատմությունների միջոցով փոխանցվում են շատ խորը և գործնական գաղափարներ: Մի շատ փորձառու և հաջողակ մենեջերի կողմից տրվում են երեք գաղտնիքներ, որոնց միջոցով հնարավոր է նույնքան հաջողակ մենեջեր դառնալ:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:

Реклама
Рубрика: Թևավոր խոսքեր

5 մոտիվացիոն միտք՝ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքից

…Այս փոփոխվող ժամանակներում ամենաարդյունավետ մենեջերները նրանք են, ովքեր այնպես են կառավարում իրենք իրենց և այն մարդկանց, ում հետ աշխատում են, որ և՛ մարդիկ, և՛ ձեռնարկությունը շահում են իրենց ներկայությունից:

 

…Հնարավորինս շուտ հաջողության հասնելու համար մենեջերները պետք է կենտրոնանան և՛ արդյունքների, և՛ մարդկանց վրա: Էլ ինչպես կարող ենք ստանալ արդյունքներ, եթե ոչ մարդկանց միջոցով:

 

…Արդյունավետությունն ավելին է, քան արված գործերի քանակը: Այն նաև որակն:

 

…Յուրաքանչյուրը պոտենցիալ հաղթող է: Որոշ մարդիկ ծպտված են պարտվողի դիմակի տակ: Մի՛ խաբվեք նրանց արտաքինին:

 

…Նպատակները սկիզբ են դնում գործողություններին: Հետևանքներն ազդում են հետագա գործողությունների վրա:

Рубрика: Բիզնես և մոտիվացիա, Գրքերի աշխարհում

Նոր մշակույթ Հայաստանում. հայ ընթերցողի դատին են հանձնվում մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները

Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի ​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչության նախաձեռնությամբ մոտիվացիոն և բիզնես գրականությունը հայերեն թարգմանությամբ հանձնվում է ընթերցողների դատին: Այսպիսով ձևավորվում է բոլորովին նոր մշակույթ. մեր ընթերցողները հնարավորություն են ստանում մայրենի լեզվով ուսումնասիրելու համաշխարհային բեսթսելերները: Մոտիվացիոն գրականության նմուշներից էր, օրինակ, կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, որը Հայաստանում հրատարակվելուն պես բեսթսելեր դարձավ: Հերթը «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքինն է:

«Համաձայնեք, որ մեր երկրի պայմաններում մեր ժողովուրդը շատ կարիք ունի մոտիվացված կերպով աշխատելու, ինչը կբերի տնտեսության զարգացման: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող իրավունք ունի յուրովի ընկալել, մեկնաբանել և կիրառել գրքի ուղերձը իր կյանքում և գործում: Իհարկե, ուղերձը միայն մենեջեր մասնագիտության տեր մարդկանց չի ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր որևէ ոլորտ են տնօրինում իրենց կյանքի կամ գործի մեջ՝ սկսած երկրի ղեկավարներից մինչև տնային տնտեսուհին, որը իր տնտեսությունն է տնօրինում, երեխաներին դաստիարակում»,-նշում է թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:

Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակելու է հայ ընթերցողին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականություն: Շուտով ընթերցողների դատին կհանձնվի գրող, գործարար Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի հայերեն թարգմանությունը: Time ամսագին այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: