Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

«Աստղերն են մեղավոր». 10 մեջբերում գրքից

ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ 
​«Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ ​«Աստղերն են մեղավոր» բեսթսելերից:

  • Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել։ Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով։ Բոլորն են ուզում հիշվել։ Ես էլ եմ դա ուզում։ Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են…
  • Ցավը ուզում է, որ իրեն զգան։
  • Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում։
  • Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց։
  • Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից։

  • Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում։
  • Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ։
  • Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ։
  • Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց։
  • Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ։

Реклама