Рубрика: Թևավոր խոսքեր

10 մեջբերում՝ Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գրքից

16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ գրքից:

★Երջանիկ ավարտները կամ այնքան էլ երջանիկ չեն, կամ էլ դեռ ավարտ չեն:

★Հասկանում եմ, որ ոչինչ հարատև չէ: Բայց ինչո՞ւ եմ բոլորին կարոտում:

★Ապրել՝ նշանակում է կարոտել:

★Սերը ողբերգություն կամ ձախողում չէ, այլ՝ պարգև:

★Կյանքը պատմություն է, որ պատմում են քո մասին, և ոչ թե այն, ինչ ինքդ ես պատմում:

★Շատ քիչ է պատահում, երբ գտնում ես մեկին, ով տեսնում է նույն աշխարհը, ինչ դու:

★Միգուցե դու այն ես, ինչ չես կարող չլինել:

★Ինչ-որ մեկին կորցնելուց հետո ես հասկանում, որ վաղ թե ուշ բոլորին կորցնելու ես:

★Դու իրական ես, ոչ որովհետև մարմին ունես, այլ որովհետև մտածում ես:

★Լինել խոցելի նշանակում է այնպես անել, որ մարդիկ քեզ օգտագործեն:

Реклама
Рубрика: Թևավոր խոսքեր

Հեղինակավոր կարծիքներ՝ Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գրքի մասին

★«Այս վեպն ընթերցողի համար Գրինի ստեղծագործություններից ամենաբարդն է: Այն նաև ամենից ապշեցուցիչն է: … Այնքան զարմանալի, հուզիչ և իրական էր, որ ցնցեց ինձ: … Անպայման չէ Ազայի նման տառապել` նրա հետ նմանություններ գտնելու համար: Պետք է ընդամենը մարդ լինել», — «Նյու Յորք Թայմզ»:

 

★«Նուրբ պատմություն այն մասին, թե ինչ անել, երբ կարծես ամեն բան վերահսկողությունից դուրս է», — «Փիփլ»:

 

★«Գրինը գտնում է բառեր՝ աննկարագրելին նկարագրելու համար: … Հոգեկան առողջության խնդիրների դեմ պայքարող մարդիկ, նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները պետք է սա կարդան», — «Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ»:

 

★«Ազդեցիկ պատմություն դեռահասների (և մեծահասակների) համար՝ տագնապների, սիրո և ընկերության մասին», — «Լոս Անջելես Թայմզ»:

 

★«Այս գիրքը մի դաս է, որի կարիքն այժմ այդքան ունենք. այո, նորմալ չլինելը նորմալ է: … Ջոն Գրինը ստեղծել է մի վեպ, որը խիստ անկեղծ է, երբեմն՝ տանջալից, և միշտ՝ խորամիտ», — «Մեշըբըլ»:

 

★«Գրինը պարզապես ինչ-որ բանի մասին չի գրում, նա փորձում է էությունը գրել: … Պարույրի որ հատվածում էլ գտնվենք, Գրինի վեպը ուղևորությունը պակաս միայնակ է դարձնում՝ անկախ ուղղությունից», — «Գլոուբ Ընդ Մեյլ»:

 

★«Ուշադիր հայացք հոգեկան առողջության խնդիրներին և ուժասպառ անող օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումին, ինչը ստիպում է զգալ գլխավոր հերոսի մշտական պայքարը: … Գիրքն ուսումնասիրում է երջանիկ ավարտների սահմանումը, այն, թե արդյոք սերը ողբերգություն է կամ՝ ձախողում, և սովորեցնում է, որ «Պետք է գործես նրանով, ինչ ունես»», — «ՅուԷսԷյ Թըդեյ»:

 

★«Վշտալի և բացահայտող վեպ», — «Նյու Յորք Թայմզ»:

 

★«Նուրբ, խոհեմ և խոստումնալից», — «Ուոլ Սթրիթ Ջըրնըլ»:

 

★«Նոր ժամանակակից դասական», — «Գարդիըն»:

★«Գրինի մինչ օրս ստեղծած գործերից ամենաանկեղծն ու հավակնոտը», — «Բասըլ»:

 

★«Դեռահասի էքզիստենցիալ ճիչ», — «Ոքս»:

 

★«Զվարճալի, խելացի և բնակեցված գրավիչ հերոսներով», — «Էնթըրթեյնմընթ Ուիքլի»:

 

★«Անհավատալիորեն ազդեցիկ պատմություն հոգեկան անառողջ վիճակից բխող տանջանքի, երիտասարդության դժվարությունների, մոտալուտ հասունության, լիարժեք չզգալու մասին», — «Շելֆ Ըուերնես»:

 

★ «Մեծապես գոհացնող ընթերցում: … Գրինի մինչ օրս ստեղծած աշխատանքներից ամենահասունը, որը բոլոր սպասվող գովեստներին արժանի է», — «Բուքլիսթ»:

 

★ «Մի ժամանակաշրջանում, երբ գրեթե յուրաքանչյուր շաբաթ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, խորը կարեկցանք առաջացնող այս վեպը, որը դևերի հետ ապրելու և սեփական ոչ կատարյալ անձը սիրել փորձելու մասին է, պատեհ է և կարևոր», — «Փաբլիշըրզ Ուիքլի»:

 

★ «Խորապես հնչեղ և ազդեցիկ վեպ, որը տխրեցնում, բայցև տեղեկացնում ու կրթում է ընթերցողին: Այս գիրքը պետք է ունենալ», — «Սկուլ Լայբրըրի Ջըրնըլ»:

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

«Թղթե քաղաքներ». 5 մեջբերում գրքից

Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:
Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:
#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: Ներկայացնում ենք 5 մեջբերում Գրինի «Թղթե քաղաքները» գրքից:

  • Իմ գլուխը նույն հարթության վրա էր ինչ Մարգոյինը, ով կանգնած էր ապակու այն կողմում: Ես չեմ հիշում ով առաջինը հեռացավ, այդ պահը չավարտվեց: Մենք պարզապես մնացինք այդտեղ կանգնած, նայելով միմյանց, ընդմիշտ:
  • Մարգոն գլուխը թեքեց և ժպտաց: Նա գեղեցիկ էր նույնիսկ այն ժամանակ, երբ կեղծ էր ժպտում:
  • Թղթե տնակներում ապրում են թղթե մարդիկ, ովքեր այրում են իրենց ներկան ապագայի համար:
  • Քաղաքը թղթից է, սակայն հիշողությունները ոչ: Դրանք իրական են
  • Եթե դու չես պատկերացնում, ոչինչ այդպես էլ տեղի չի ունենում:
Рубрика: Գրքերի աշխարհում

Սիրո թեմատիկայով 7 գիրք

Սերը դա ամեն ինչ է: Եվ դա այն ամենն է ինչ մենք նրա մասին գիտենք:
Էմիլի Դիկինսոն

Ձեզ ենք ներկայացնում սիրո թեմատիկայով 7 գիրք:

Շտապեք ընթերցել:

 

Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը»

«Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները:

Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք եւ ըմբռնում:

​Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան եւ սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր եւ վեհ սպասումներ, այլ նաեւ եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ եւ ծնողական սեր:

 

Ջոն Գրին, ​«Աստղերն են մեղավոր»

Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում:

ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ
​«Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:

 

Ջոն Գրին, ​«Թղթե քաղաքներ»

Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:

Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:

#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի:

 

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:

​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

 

Փիթեր Սուրյան, «Միրի»

Ամերիկահայ հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի «Միրի» քնարական ստեղծագործությունը նրա երիտասարդական տարիների մտորումների, վերհուշերի, զգացմունքների արտահայտումն է:
Սուրյանը ներկայացնում է նույն պատմությունը երեք տարբեր տեսանկյուններից՝ երեք երիտասարդ հերոսների՝ Միրիի, Ջոշի և Լեքսիի միջոցով: Վերջիններս ուսանողներ են և գտնվում են հույզերի դրսևորման, ինքնահաստատման տարիքում: Միրին եկել է Հունաստանից իր հորեղբոր տուն, քանի որ այլևս որբ է: Լեքսին նրա հորեղբոր որդին է, որը հեռացել է տանից, իսկ Ջոշը ամերիկացի երիտասարդ է: Առաջանում է մի հետաքրքիր սիրային եռանկյունի, և յուրաքանչյուր հերոսի տեսանկյունը դիտելիս՝ ակամա համակրում ես հենց նրան: Հանձինս Միրիի հորեղբոր ընտանիքի՝ հեղինակը ներկայացնում է հույն էմիգրանտների կյանքը, նրանց նիստուկացը, ապրելակերպը՝ կարծես միաժամանակ ենթատեքստում արծարծելով նաև ԱՄՆ-ում հայ էմիգրանտների թեման:

 

Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո եւ Ջուլիետ» 

Աշխարհի ամենագեղեցիկ սիրո պատմությունը: Բանաստեղծական դրամատիկ կառուցվածքը, և այնպիսի էֆեկտները, ինչպես՝ կատակերգության և ողբերգության միջև անցումները՝ լարվածությունը մեծացնելու համար, երկրորդական կերպարների ընդլայնումը, ենթասյուժեի օգտագործումը պատմվածքը գեղեցկացնելու համար. այս ամենը գնահատվել է որպես Շեքսպիրի թատերական հմտության նշան։ Պիեսը ծավալվում էր տարբեր բանաստեղծական ձևերից մինչև տարբեր կերպարներ, երբեմն ձևը փոխելով այնպես, ինչպես կերպարն էր զարգանում։

 

Ուիլյամ Շեքսպիր, «Օթելլո» 

Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ։ Դեզդեմոնայի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին։ Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլոյի համար։ Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին։ Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում։ Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնային իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ։ Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացուի հարցը։ Բրաբանցիոն ստիպված համակերպվում է իրավիճակի հետ…