Рубрика: Թևավոր խոսքեր

7 կարծիք Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի մասին

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին  խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Ձեզ ենք ներկայացնում հեղինակավոր 7 մարդկանց կարծիք՝ գրքի մասին:

1.««Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում ներկայացված խրատները կարևոր ուղեցույց են հաջողության հասնելու հա մար: Պատահական չէ, որ այն բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող գրքերից է: Լողի մեջ, ինչպես նաև կյանքում հաջողության եմ հասել՝ շնորհիվ նման պրոակտիվ, նպատակաուղղված մոտեցման. երա զի՛ր, ծրագրի՛ր, իրագործի՛ր: Իմ հիմնադրամի ծրագրերով՝ մենք ճա նաչում ենք երազանքների ուժը և ընդգծում ենք մանրակրկիտ ծրագիր իրա կանացնելու կարևորությունը, որը մեծ ուժով կմղի քեզ առաջ՝ դեպի քո երազանքները»:

Մայքլ Ֆելփս, օլիմպիական լողորդ

 

2. «Քովիի գլուխգործոցը, եթե չի փոխել աշխարհը, ապա, առնվազն, մեծ ազդեցություն է ունեցել միլիոնավոր ընթերցողների վրա, ովքեր մեր մոլորակը կարող են դարձնել և կդարձնեն ավելի խաղաղ, բարեկեցիկ, ավելի պատրաստված և նպատակային»:

Ուորեն Բենիս, «Առաջնորդ դառնալը» և «Դեռ զարմացած» գրքերի հեղինակ, Մենեջմենթի վաստակավոր պրոֆեսոր, Կալիֆոռնիայի համալսարան

 

3.««7 սովորույթները» շատերիս է ուղղորդել բիզնեսի աշխարհով մեր ճամփորդության ընթացքում: Պարզ, բայց անհավատալիորեն արդյունավետ: Հիանալի ուղեցույց ցանկացած սկսնակ առաջնորդի համար»:

Մեգ Վիթմեն, «Հյուլիթ Փեքարդ»-ի գործադիր տնօրեն

 

4.«Քովին Դեյլ Քարնեգիից հետո ԱՄՆ բիզնեսը ցնցած ինքնակատարելագործման ամենաթեժ խորհրդատուն է»:

«Յու-էս-էյ Թըդեյ»

 

5. «Սթիվեն Ռ. Քովին ևս մեկ անգամ բացեց աշխարհի աչքերը մարդ   կային հիմնական ճշմարտությունների վրա՝ պատասխա նատվու  թյուն վերցնել քո կյանքի համար, ձևավորել քո ճակատագիրը, ձգտել փոխշահավետության և փոխըմբռնման, լինել բեղուն և միշտ սպասարկումամետ: Այդպես անելով՝ մենք ոչ միայն մեր կյանքն ենք փոխում, այլև փոխում ենք աշխարհը՝ լինելով այն, ինչ կանք: Սթիվեն Քովին իսկապես կհիշվի և կմնա պատմության մեջ՝ ճանաչվելով ապագա սերունդների կողմից ոչ միայն «7 սովորույթների», այլև ընտանեկան սիրուն նվիրվածության և համայնքում արած ներդրման համար: Նա հիանալի օրինակ էր մեր երկուսի և մեր ընտանիքի համար: Նա լավ ապրած կյանք էր»:

Նահանգապետ Միթ Ռոմնի և առաջին տիկին Էնն Ռոմնի

 

6. «Այս գիրքը այնպիսի խորաթափանց ճշմարտություն է պարունակում մարդկային բնույթի մասին, որ սովորաբար միայն գեղարվեստական գրքերում ես գտնում: Վերջում կզգաս, որ ոչ միայն դու ես ճանաչում Քո վիին, այլև ինքն էլ քեզ է ճանաչում»:

Օրսոն Սքոթ Քարդ, «Հյուգոյի անվան» և «Նեբուլա» մրցանակակիր

 

7. «7 սովորույթները» իր մեջ պարփակում է մնայուն սկզբունքներ, որոնք կարող են ցանկացած ընկերության տանել հաջողության»:

Թոնի Շեյ, «Երջանկություն առաքելով» Նյու Յորք Թայմզի բեսթսելլերի հեղինակ, Zappos.com կորպ. գործադիր տնօրեն

Реклама