Рубрика: Թևավոր խոսքեր

15 մեջբերում Բալզակի «Հայր Գորիո» վեպից

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

 

  1. Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
  2. Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
  3. Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում: Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ:
  4. Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
  5. Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
  6. Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
  7. Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող:
  8. Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների:
  9. Կատարյալ մարդ չկա: Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է:
  10. Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է:
  11. Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները:
  12. Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե:
  13. Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր:
  14. Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին:
  15. Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։  Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։  Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։

 

 

Реклама
Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

10 մեջբերում Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքից

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքից:

 
  1. Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
  2. Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
  3. Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից ՝ երբեք։
  4. Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  5. Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
  6. Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
  7. Եթե միևնունն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
  8. Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
  9. Հաղթանակը ծնում է անհոգություն։
  10. Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։
Рубрика: Թևավոր խոսքեր

7 կարծիք Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի մասին

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին  խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Ձեզ ենք ներկայացնում հեղինակավոր 7 մարդկանց կարծիք՝ գրքի մասին:

1.««Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում ներկայացված խրատները կարևոր ուղեցույց են հաջողության հասնելու հա մար: Պատահական չէ, որ այն բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող գրքերից է: Լողի մեջ, ինչպես նաև կյանքում հաջողության եմ հասել՝ շնորհիվ նման պրոակտիվ, նպատակաուղղված մոտեցման. երա զի՛ր, ծրագրի՛ր, իրագործի՛ր: Իմ հիմնադրամի ծրագրերով՝ մենք ճա նաչում ենք երազանքների ուժը և ընդգծում ենք մանրակրկիտ ծրագիր իրա կանացնելու կարևորությունը, որը մեծ ուժով կմղի քեզ առաջ՝ դեպի քո երազանքները»:

Մայքլ Ֆելփս, օլիմպիական լողորդ

 

2. «Քովիի գլուխգործոցը, եթե չի փոխել աշխարհը, ապա, առնվազն, մեծ ազդեցություն է ունեցել միլիոնավոր ընթերցողների վրա, ովքեր մեր մոլորակը կարող են դարձնել և կդարձնեն ավելի խաղաղ, բարեկեցիկ, ավելի պատրաստված և նպատակային»:

Ուորեն Բենիս, «Առաջնորդ դառնալը» և «Դեռ զարմացած» գրքերի հեղինակ, Մենեջմենթի վաստակավոր պրոֆեսոր, Կալիֆոռնիայի համալսարան

 

3.««7 սովորույթները» շատերիս է ուղղորդել բիզնեսի աշխարհով մեր ճամփորդության ընթացքում: Պարզ, բայց անհավատալիորեն արդյունավետ: Հիանալի ուղեցույց ցանկացած սկսնակ առաջնորդի համար»:

Մեգ Վիթմեն, «Հյուլիթ Փեքարդ»-ի գործադիր տնօրեն

 

4.«Քովին Դեյլ Քարնեգիից հետո ԱՄՆ բիզնեսը ցնցած ինքնակատարելագործման ամենաթեժ խորհրդատուն է»:

«Յու-էս-էյ Թըդեյ»

 

5. «Սթիվեն Ռ. Քովին ևս մեկ անգամ բացեց աշխարհի աչքերը մարդ   կային հիմնական ճշմարտությունների վրա՝ պատասխա նատվու  թյուն վերցնել քո կյանքի համար, ձևավորել քո ճակատագիրը, ձգտել փոխշահավետության և փոխըմբռնման, լինել բեղուն և միշտ սպասարկումամետ: Այդպես անելով՝ մենք ոչ միայն մեր կյանքն ենք փոխում, այլև փոխում ենք աշխարհը՝ լինելով այն, ինչ կանք: Սթիվեն Քովին իսկապես կհիշվի և կմնա պատմության մեջ՝ ճանաչվելով ապագա սերունդների կողմից ոչ միայն «7 սովորույթների», այլև ընտանեկան սիրուն նվիրվածության և համայնքում արած ներդրման համար: Նա հիանալի օրինակ էր մեր երկուսի և մեր ընտանիքի համար: Նա լավ ապրած կյանք էր»:

Նահանգապետ Միթ Ռոմնի և առաջին տիկին Էնն Ռոմնի

 

6. «Այս գիրքը այնպիսի խորաթափանց ճշմարտություն է պարունակում մարդկային բնույթի մասին, որ սովորաբար միայն գեղարվեստական գրքերում ես գտնում: Վերջում կզգաս, որ ոչ միայն դու ես ճանաչում Քո վիին, այլև ինքն էլ քեզ է ճանաչում»:

Օրսոն Սքոթ Քարդ, «Հյուգոյի անվան» և «Նեբուլա» մրցանակակիր

 

7. «7 սովորույթները» իր մեջ պարփակում է մնայուն սկզբունքներ, որոնք կարող են ցանկացած ընկերության տանել հաջողության»:

Թոնի Շեյ, «Երջանկություն առաքելով» Նյու Յորք Թայմզի բեսթսելլերի հեղինակ, Zappos.com կորպ. գործադիր տնօրեն

Рубрика: Թևավոր խոսքեր

12 հանճարեղ միտք «Փոքրիկ Իշխանը» գրքից

«Փոքրիկ իշխան» ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վիպակն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ Ֆրանսերեն լեզվով գրված ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքն է։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։

Рубрика: Թևավոր խոսքեր

9 մեջբերում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքից

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

«Սիրելու արվեստը». 5 մեջբերում Էրիխ Ֆրոմի գրքից

Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները:
Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք եւ ըմբռնում:
​Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան եւ սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր եւ վեհ սպասումներ, այլ նաեւ եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ եւ ծնողական սեր:

Ձեզ ենք ներկայացնում 5 մեջբերում Էրիխ Ֆրոմի գրքից:

  • Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից:
  • Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:
  • Սերն ակտիվ հետաքրքրություն է նրա կյանքով և զարգացմամբ, ում նկատմամբ տածում ենք այդ զգացմունքը: Որտեղ չկա ակտիվ հետաքրքրություն, այնտեղ չկա սեր:
  • Հարգանքն ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:
  • Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին:

 

Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

«Երեք ընկեր». 15 մեջբերում Ռեմարկի գրքից

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:

​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

  • Չէ որ հարկավոր է գիտենալ նաև պարտվել: Այլ կերպ՝ ապրել չի լինի:
  • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
  • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
  • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
  • Եթե պարը չլինի, ապա մարդ չի ուզենա ապրել:
  • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ:
  • Ցուրտը մարդու հոգին թախիծով է լցնում:
  • Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:

  • Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին: Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ:
  • Ամենասարսափելին ժամանակն է: Այն ակնթարթը, որ մենք ապրում ենք, և որի տերը այնուամենայնիվ չենք դառնում:
  • Փողը, ճիշտ է, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող կերպով է ներգործում մարդու վրա:
  • Եթե քսաներորդ դարի վրա չծիծաղես, ուրեմն պետք է ճակատիդ կրակես: Բայց նրա վրա երկար ծիծաղել էլ չի կարելի: Ավելի շուտ վշտից կոռնաս:
  • Ամեն ինչ հարկավոր է հավասարակշռել, ահա թե ինչումն է կյանքի ամբողջ գաղտնիքը:
  • Ապրելու համար իսկական իդեալիստը փողի է ձգտում: Փողը ազատություն է, իսկ ազատությունը՝ կյանք:
  • Ամեն բան հեշտ է, միայն հարկավոր չէ, որ ինքներս մեր կյանքը բարդացնենք: