Рубрика: Գրքերի աշխարհում

4 պատճառ Փիթեր Սուրյանի «Միրի»-ն կարդալու համար

Նույն պատմությունը՝ երեք տեսանկյուններից

Ամերիկահայ հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի «Միրի» քնարական ստեղծագործությունը նրա երիտասարդական տարիների մտորումների, վերհուշերի, զգացմունքների արտահայտումն է:
Սուրյանը ներկայացնում է նույն պատմությունը երեք տարբեր տեսանկյուններից՝ երեք երիտասարդ հերոսների՝ Միրիի, Ջոշի և Լեքսիի միջոցով:

Ինքնատիպ սյուժեն

Գրքի հերոսներն ուսանողներ են և գտնվում են հույզերի դրսևորման, ինքնահաստատման տարիքում: Միրին եկել է Հունաստանից իր հորեղբոր տուն, քանի որ այլևս որբ է: Լեքսին նրա հորեղբոր որդին է, որը հեռացել է տանից, իսկ Ջոշը ամերիկացի երիտասարդ է: Առաջանում է մի հետաքրքիր սիրային եռանկյունի, և յուրաքանչյուր հերոսի տեսանկյունը դիտելիս՝ ակամա համակրում ես հենց նրան:

Ենթատեքստը

Հանձինս Միրիի հորեղբոր ընտանիքի՝ հեղինակը ներկայացնում է հույն ներգաղթյալների կյանքը, նրանց նիստուկացը, ապրելակերպը՝ կարծես միաժամանակ ենթատեքստում արծարծելով նաև ԱՄՆ-ում հայ ներգաղթյալների թեման:

Հին ու նոր աշխարհների բախում

Գրքի հերոսը՝ Լեքսին, մտածելով, որ ինքը նոր սերնդից է, հեռացել է իր արմատներից, մայրենի լեզվից, սովորույթներից և ազգային մշակույթից։ Գրքում նրբորեն ուրվագծվում է ամերիկյան միջավայրը։ Ի տարբերություն Լեքսիի, ընտանիքում միջավայրը այլ է, նրանք դեռ պահում են իրենց հատուկ ապրելակերպը։ Վեպում շատ դիպուկ նկարագրվում է հին ու նոր աշխարհների բախումը, իսկ Միրին երկու երիտասարդների շփման կետն է ու երկուսն էլ յուրովի թանկ են նրա համար:

Մեջբերումներ գրքից

…Բոլորս ինչ-որ մեծ նպատակի ենք ծառայում, և երբ մահանում ենք, մի տեսակ միաձուլվում ենք իրար, ինչ-որ մեծ, ամբողջական բանի մեջ, գուցե տիեզերքի կամ այլ բանի…

…պետք է սովորել ենթարկվել անխուսափելի թվացող բաներին..

..հոգնել եմ այնպիսի մարդկանցից, որ կարծում են, թե իրենք միշտ ճիշտ են…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s